Երկարացվել է ատեստատների ներկայացման ժամկետը
09.07.2014
Դիտումների քանակ՝ 1159
Հարգելի դիմորդներ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի դիմորդներ,
Այսօր կայացավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք նաև դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը, ժամը 17.00-ը:
Ընդգծում եմ, որ ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու:
Այն դիմորդները, որոնք չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից, անկախ ստացած գնահատականներից»: