ՀՊՏՀ-ում կայացավ «PEOPLE» ծրագրի աշխատաժողովը

Դիտումների քանակ՝ 1617

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր սկսվել է  Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» («PEOPLE») ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցում են  ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը,  նույն բաժնի աշխատակիցները, անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ, Տեմպուսի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, ծրագրի համակարգողները՝ Բարսելոնայի պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Ալիսա Բեռլանգան և Սեսիլիա Մորեյրան, Լիսաբոնի պոլիտեխնիկական համալսարանից՝ Մարթա Փիլը և Մարիսա Ջասթը:

Ինչպես  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ-ում վերոնշյալ ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, «PEOPLE»-ը  ուղղված է մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

«Ծրագրում մասնավորապես ներգրավված է մեր համալսարանի անձնակազմի կառավարման բաժինը, որի հետ կքննարկվեն  մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման խնդիրներ, վեր կհանվեն կարիքները»,-նշեց Ներսես Գևորգյանը:

Հավելենք, որ ծրագրի համակարգողն է Բարսելոնայի պոլիտեխնիկական համալսարանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին