Լույս է տեսել «Տնտեսագետի» մայիս-հունիսյան համարը

Դիտումների քանակ՝ 1222

Լույս է տեսել «Տնտեսագետի» մայիս-հունիսյան համարը: Ավանդույթի համաձայն՝ ուսումնական տարեվերջի «Տնտեսագետը» ծավալուն անդրադարձ է կատարում համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացին, շրջանավարտների աշխատանքի տեղավորման հիմնախնդիրներին:  Ամսագիրն սկսվում է համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ ուղղված շրջանավարտներին:

Համալսարանական իրադարձություններին հակիրճ անդրադառնում է «Լուսանկարային լրաշարքը»:

Հանրապետության կարևոր տնտեսական նորությունները տեղ են գտել ընդգրկուն ու բազմազան «Տնտեսական խճանկարում»: «Անվանի տնտեսագետները», «Փորձագիտական հարթակ», «Ամենակարևորի մասին», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», «Հայրենիքը սկսվում է բնությունից», «Մեր շնորհալիները». այս խորագրերը կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն հետաքրքրական թեմաներ: Համարում անդրադարձ կա ՀՀ ընտանեկան օրենսգրքի որոշ փոփոխություններին, իսկ մարքեթինգ մասնագիտության ուսանողներն իրենց ուսումնասիրության հիման վրա ներկայացնում են նեյրոմարքեթնգի մի քանի դրույթ:

Այս համարում կարող եք կարդալ նաև «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակին արժանացած պատմվածքներից մեկը: Այն մրցանակային 4 պատմվածքներից վերջինն է, որը լույս է տեսել այս համարում:

Այսքանը հակիրճ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները` դիմելով ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Ամսագրի որոշ խմբաքանակ էլ, սիրելի շրջանավարտներ, ձեզ կտրվի ավարտական միջոցառման օրը: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ամսագրի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին