Ամփոփվել են առկա ուսուցմամբ (անվճար) ասպիրանտուրայի ընդունելության քննությունները
ՀՊՏՀ-ում ավարտվել են առկա ուսուցմամբ (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրայի ընդունելության քննությունները:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Պողոսյանը՝ 2014-2015 ուստարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին ՀՀ ԿԳ նախարարության կողմից հատկացվել է առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի (անվճար, տարկետման իրավունքով) 8 տեղ՝ հետևյալ մասնագիտությունների գծով. տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (բիզնեսի կառավարում, գործարար կառավարում, մակրոէկոնոմիկա, մարքեթինգ), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (բանկային գործ, ֆինանսներ), միջազգային տնտեսագիտություն, մաթեմատիկական տնտեսագիտություն:
Նշված մասնագիտություններով ասպիրանտուրայի հատկացված տեղերի համար եղել է 14 դիմորդ, մրցույթը հաղթահարել են առավել բարձր ցուցանիշներ ունեցող 8-ը:
Նշենք, որ ընդունելության քննություններն ավարտվել էին հունիսի 12-ին:
Շնորհավորում ենք նորաթուխ ասպիրանտներին, մաղթում գիտական արգասավոր ուղի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին