Ատենախոսության քննարկում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում
Այսօր բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում քննարկվեց ամբիոնի ասպիրանտ Տիգրան Սահակյանի «Կայուն տնտեսական զարգացման անցման էկոլոգոտնտեսական հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Քննարկմանը ներկա էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Մեզ հետ զրույցում պրոռեկտորի շեշտադրումը հետևյալն էր. «Ատենախոսությունների նախնական փորձաքննության արդյունքները ամբիոններում խոր ու համակողմանի քննարկման են ենթարկվում, և արված առաջարկություններն ու դիտողությունները օգնում են ատենախոսին՝ աշխատանքն ավելի կատարյալ դարձնելու գործում»:
Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը քննարկման մասնակիցներին, ամբիոնի ասպիանտներին տեղեկացրեց, որ ատենախոսությունների նախապաշտպանությունների այս ձևաչափը նոր չէ, սակայն միշտ չէ, որ պահպանվել է. «Սա ատենախոսության որակի բարելավման ճանապարհ է, թերությունների վեր հանումը, առաջարկությունները, որոնք կուղղվեն ատենախոսին, կօգնեն, որ աշխատանքը զարգանա, բարելավվի և հնարավորինս ավարտուն տեսքով ներկայացվի մասնագիտական խորհրդին»:
Ատենախոսության հիմնական դրույթները ներկայացրեց հեղինակը, բանախոսին ուղղվեցին հարցեր, հանդես եկան գրախոսները, ծավալվեց քննարկում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին