Ավարտին են մոտենում ասպիրանտուրայի որակավորման քննությունները
ՀՊՏՀ ասպիրանտուրայի առաջին կուրսեցիները (առկա և հեռակա կրթաձևերի) «Փիլիսոփայություն» առարկայի որակավորման քննությամբ այս օրերին ամփոփում են ուսումնական առաջին տարին: Մայիսին սկիզբ առած որակավորման քննությունները կավարտվեն հունիսի 26-ին: Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից, մինչ օրս ասպիրանտները որակավորման քննությունն են հանձնել «Գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում», «Օտար լեզու», «Կարիերայի կառավարում և աշխատանքի փնտրման մեթոդներ», «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ», «Որակավորման ստուգարք ինֆորմատիկայից», «Էլեկտրոնային կառավարում» և այլ առարկաներից, քննություններին մասնակցում է 43 ասպիրանտ:
Այսօր հանձնաժողովի հետ մեկտեղ՝ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյան, պրոֆեսոր Սուրեն Սարգսյան, դոցենտ Սարգիս Հայրապետյան, ասպիրանտների պատասխանները ունկնդրում և հարցեր էր ուղղում ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին