ՀՊՏՀ գիտնականները՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Դիտումների քանակ՝ 1124

Երևանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքում այսօր մայր բուհում տեղի է ունեցել «Կրթությունը 21-րդ դարում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված  ժամանակակից բարձրագույն կրթության հիմնախնդիրներին` ներառյալ բուհական ինքնավարության, որակի ապահովման, կրթության միջազգայնացման խնդիրներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ընդլայնվող ընդհանուր կրթական տարածքում:

Գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը՝ «Ուղեղային կենտրոնները ազգային անվտանգության ապահովման համակարգում» և ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանը՝ «Կրթությունը 21-րդ դարում. խնդիրներ և մարտահրավերներ» թեմաներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին