ՀՊՏՀ ռեկտորն ու պրոռեկտորը շնորհակալագրեր հանձնեցին ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1068

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն այսօր հանդիպեցին Աշխատանքի տոնավաճառ միջոցառման կազմակերպական աշխատանքներին մասնակցած ուսանողներին:

Հանդիպման սկզբում ռեկտորը խոսեց ՀՊՏՀ ուսանողներին աշխատանքի տեղավորելու բուհի մոտեցումների և զանազան ծրագրերի մասին, ապա հետաքրքրվեց ուսանողներին հուզող խնդիրներով: Ուսանողները ռեկտորին ներկայացրեցին ուսումնառության գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, հանդես եկան առաջարկներով: Կորյուն Աթոյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, իսկ առաջարկներին խոստացավ ընթացք տալ:

«Մեր բոլորիս վերջնական նպատակը նույնն է՝ ունենալ որակյալ կրթություն: Դրա համար ես ձեզ կոչ եմ անում ավելի ակտիվ համագործակցել ռեկտորատի հետ, հաճախ հանդես գալ առաջարկություններով»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Վերջում ռեկտորը շնորհակալություն հայտնեց ուսանողներին համալսարանում այսօր կազմակերպված միջոցառմանը մասնակցություն ցուցաբերելու համար:  Կորյուն Աթոյանը և պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ուսանողներին հանձնեցին շնորհակալագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին