Հայտնի է Աշխատանքի տոնավաճառին մասնակից ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ցանկը

Դիտումների քանակ՝ 960

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հայտնի է դարձել հունիսի 6-ին կայանալիք Աշխատանքի տոնավաճառին ՀՊՏՀ մասնակից գործընկեր կազմակերպությունների ցանկը: Ցանկում, որին կարող եք ծանոթանալ այստեղներկայացված են նաև որոշ կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության  պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:  Այն կկայանա սույն թվականի  հունիսի 6-ին, ժամը 11.00-14.00-ն ՀՊՏՀ բակում (հասցե՝ Նալբանդյան 128):

Այդ օրը կարող եք ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար ընկերություններում առկա աշխատանքի թափուր տեղերին և պրակտիկայի, մասնագիտական  զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին, ինչպես նաև մասնակցել նախնական հարցազրույցների: Չմոռանաք  բերել  Ձեր ինքնակենսագրությունը (Resume, CV):

Միջոցառմանը կարող են մասնակցել մեր համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներն ու մեր բուհի շրջանավարտները:

Կենտրոնից հայտնում են նաև, որ տոնավաճառին կազմակերպություններ կհրավիրվեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին