Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվել են

Դիտումների քանակ՝ 1069

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 22-ին և 23-ին անցկացվել էր օլիմպիադա հայոց և ռուսաց լեզուներից: Այսօր հայտնի են դարձել արդյունքները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարի Զաքարյանը հայտնեց, որ թեստային աշխատանքների արդյունքներով հայոց լեզվից առավելագույն գնահատական է վաստակել 7 ուսանող` Նազարյան  Օֆելյա , Կարապետյան  Արթուր, Մելքոնյան  Անի, Խառատյան  Նելլի, Տերյան  Դիանա, Խուդավերդյան  Դավիթ, Մանուկյան  Անժելա:

Ռուսաց լեզվից լավագույն հնգյակում են Ակունց Տաթևիկը, Աթոյան Էմման, Մակյան Լիլիթը, Տերյան Դիանան, Պողոսյան Կարենը: Նրանց և ռուսաց լեզվի օլիմպիադայի մյուս մասնակիցներին հնարավորություն տրվեց թեստային աշխատանքների միջոցով ստուգել իրենց գիտելիքները, ճանաչողական հետաքրքրություն ձևավորել ռուսաց լեզվի նկատմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին