Մեկնարկեց «Ուսանողական գարուն-2014» մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր մեկնարկեց ուսանողական ամենասպասված միջոցառումներից մեկը՝ ամենամյա «Ուսանողական գարուն» մրցույթ-փառատոնը՝ կազմակերպված ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:
Փառատոնի մեկնարկը տրվեց ՈՒՀԱ մրցույթով. այսօր ելույթ ունեցան երեք՝ կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը: Լեփ-լեցուն դահլիճը թնդաց ծափողջյուններից ու լիաթոք ծիծաղից: Ֆակուլտետներից յուրաքանչյուրն առանձնացավ իր ինքնատիպ ու սուր հումորային ելույթներով, որոնք առնչվում էին կյանքի տարբեր ոլորտներին: Ուսանողները հետաքրքիր կերպով մարմնավորել էին տարբեր կերպարներ:
Նշենք, որ վաղը՝ մայիսի 27-ին, ելույթներով հանդես կգան մյուս երեք՝ ՏԿ և ՄՏՀ, մարքեթինգի, ֆինանսական ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը: Ինչպես տեղեկացնում են ուսխորհրդականները՝ փառատոնը կամփոփվի մայիսի 29-ին՝ գալա-համերգով. երգի ու պարի մրցելույթներից հետո կկայանա հաղթողների պարգևատրումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին