Գիտաուսումնական լաբորատորիաները թողարկել են էլեկտրոնային պարբերականներ

Դիտումների քանակ՝ 2638

Մեր համալսարանի «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» և «Ֆինանսական ներգրավվածություն»  գիտաուսումնական լաբորատորիաները (ԳՈւԼ) հայերեն և անգլերեն տարբերակներով թողարկել են համապատասխանաբար  «Հայաստան. դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ»  և «Հայաստան. Ֆինանսական ներգրավվածություն»  էլեկտրոնային պարբերականները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը՝ իրենց պարբերականի նպատակն է վերլուծել և հանրությանն ամփոփ կերպով ներակայացնել մեր երկրի դրամավարակային քաղաքականության և տնտեսական աճի ընդհանրական պատկերն ու միտումները:

«Մեր հիմնական ուղղություններն են՝ մակրոտնտեսական քաղաքականություն, պարբերաշրջանային կարգավորումներ, ֆինանսական վերահսկողություն: Պարբերականում փորձել ենքնշված թեմաներով ներկայացնել այն հիմնական ցուցանիշների վարքագիծը, որին ծանոթանալով ՝ ուսանողները, թեմայով հետաքրքրվածները պատկերացում կկազմեն տվյալ խնդիրների վերաբերյալ»,-ընդգծեց ԳՈւԼ ղեկավարը: Պարբերականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//պարբերականներ-3624 :

«Ֆինանսական ներգրավվածություն» լաբորատորիայի  ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը, անդրադառնալով իրենց թողարկմանը, շեշտադրեց՝ այն վերլուծություն է ֆինանսական ներգրավվածությունը կազմող բաղադրիչների վերաբերյալ և արտացոլում է Համաշխարհային բանկի կողմից իրականացված հարցումների արդյունքները: Իսկ պարբերականի նպատակն է վերլուծել և հանրությանն ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանի ֆինանսական ներգրավվածության բաղադրիչների փոփոխությունները: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ www.asue.am/am/էջեր-220//պարբերականներ-3621 :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին