Հիշատակի ու խոնարհումի ցերեկույթ

Դիտումների քանակ՝ 947

Երևանի պետական համալսարանի  մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում երեկ  տեղի է ունեցել ազատամարտիկ Արսեն Ղազարյանի հիշատակի ու խոնարհումի ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի ծնողները, հարազատներն ու ընկերները, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը, ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը,  ԵՊՀ դասախոսներ, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ԵՊՀ և ՀՊՏՀ ուսանողներ: Նշենք, որ մեր գործընկեր Մհեր Աղալովյանը Արսեն Ղազարյանի ուսանողական ընկերն է և հերոսի անունն ու գործը անմար պահող նվիրյալներից մեկը:

Ներկաները վերհիշել են անվեհեր մարտիկ Արսեն Ղազարյանի անցած մարտական ուղին՝ հասարակ զինվորից մինչև դասակի հրամանատար, մինչև այն պահը՝ 1994 թվականի մայիսի 10, երբ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ զոհվեց՝ իր հինգ քաջակորով զինվորների հետ միասին ամրապնդելով գալիք հաղթանակն ու անմահանալով:

Փառք ու պատիվ հայրենիքի ազատագրության համար զոհված ու պայքարած բոլոր հայորդիներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին