ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները մայիսի 9-ին այցելել են ՊՆ զորամաս, արժանացել պատվոգրի

Դիտումների քանակ՝ 859

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի  մի խումբ ներկայացուցիչներ մայիսի 9-ին այցելել են  ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկը: Այցի նպատակը բանակ-հասարակություն, մասնավորապես, համալսարան-զորամաս, ուսանող-զինվոր  կապի ամրապնդումն էր:

Ինչպես հայտնում են ուսխորհրդից, ուսանողները շրջել են զորամասում, ծանոթացել   զորամասի զինտեխնիկային, նրանց հնարավորություններին, բանակային կյանքին, նաև ներկա են  գտնվել զորամասի կազմակերպած տոնական միջոցառմանը:

ՀՊՏՀ շնորհալի ուսանողները Շուշիի ազատագրման 22-րդ և Հայրենական պատերազմի 69-րդ տարեդարձին նվիրված  ելույթներով  և «Нар-Хоз» ՈՒՀԱ թիմը հումորային կատարումներով փորձել են բարձրացնել զինվորների տրամադրությունն ու օրը դարձրել են  է'լ  ավելի տոնական:

Զորամասի հրամանատարությունը միջոցառման ավարտին ՀՊՏՀ ուսանողական խորհրդին պարգևատրել է պատվոգրով, իսկ ուսանողները զորամասին նվիրել են ՈւԽ-ի  կողմից տպագրված «Մարտական հաշվարկ» գրքի օրինակներ:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՈւԽ ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին