Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» հերթական համարը

Դիտումների քանակ՝ 1106

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի այս տարվա առաջին համարն արդեն լույս է ընծայվել: Համարում համապատասխան  խորագրերի ներքո լույս են տեսել  հեղինակների հետևյալ հոդվածները.

«Տնտեսագիտության տեսություն» խորագրի  ներքո՝

Ատոմ  Մարգարյան, Հասմիկ Ջուհարյան ՝ «Բաց նորաստեղծական համակարգերը տեխնոլոգիական փոփոխությունների գործընթացում», Վարդան Վլասյան՝ «Էլեկտրոնային փողերն ու էնդոգեն դրամական զանգվածի տեսության  արդիականությունը», Արսեն Պետրոսյան՝ «Տնտեսական աճի որակը որպես աղքատության հաղթահարման պայման», Հայկ Մինասյան՝ «Էլեկտրոնային փողերը՝ դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության սպառնալիք»:

«Հարկային քաղաքականություն» խորագրի ներքո՝

Միքայել Մելքումյան՝ «Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ են արմատական և համակարգային  բարեփոխումներ», Հասմիկ Հովակիմյան՝ «Հայաստանի Հանրապետության հարկային քաղաքականության կատարելագործումը որպես ներդրումների ներգրավման գործոն»:

«Ձեռնարկատիրության զարգացում» խորագրի ներքո՝

Աշոտ Մարկոսյան, Բորիս Ավագյան, Վահան Սահակյան՝ «Գործարար միջավայրի հիմնախնդիրները և դրանց բարելավման ուղիները ՀՀ-ում և ԼՂՀ-ում»:

«Բանկային գործ և արժեթղթերի շուկա» խորագրի ներքո՝

Էդգար Խաչատրյան՝ «Համակարգային նշանակության բանկերի տնտեսական կարգավորման հիմնախնդիրներ», Կարինե Ներսիսյան՝ «Եվրոպայի ֆոնդային բորսաներում բաժնետոմսերի հրապարակային առաջարկի շուկայի արդի միտումները և ՀՀ-ում դրանց զարգացման հեռանկարները»:

«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» խորագրի ներքո՝

Տիգրան Մանուկյան՝ «Զուտ ընթացիկ ակտիվների նվազագույն անհրաժեշտ մեծության գնահատման և գործոնային վերլուծության մեթոդաբանությունը ՀՀ  ոգելից  խմիչքների (կոնյակի) արտադրության օրինակով»:

«Մաթեմատիկական մեթոդներ» խորագրի ներքո՝

Նարեկ Մուրադյան՝ «Մրցակցության գնահատումը ՀՀ բանկային համակարգում Փանզար-Ռոսի վերափոխված մոդելով»:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո՝

Վահան Ղալումյան՝«ՀՀ աշխատուժի միգրացիայի կարգավորման գերակա  խնդիրները և դրանց լուծման ուղիները»:

«Մարքեթինգ» խորագրի ներքո՝

Տատյանա Ցելիխ՝ «Տարածաշրջանների դասակարգման մարքեթինգային մոտեցումը»:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝

Սուրեն Մուրադյան՝ «Տեղեկատվական և հեռահաղորդակցության  տեխնոլոգիաները որպես ՀՀ հետճգնաժամային տնտեսական աճի գործոն» :

«Փիլիսոփայություն» խորագրի ներքո՝

Սոֆյա Օհանյան՝ «Երվանդ Ֆրանգյանը և պատմության ընթացքի վրա անհատի ունեցած ազդեցության գնահատման հարցը»:

«Գիտություն և կրթություն» խորագրի ներքո՝

Վալերի Միրզոյան՝ «Բառագործածության որոշ խնդիրներ ժամանակակից տնտեսագիտական հրապարակումներում»:

Նշենք, որ սա «Բանբեր ՀՊՏՀ-ի» առաջին համարն է, որը տպագրվել է մեր բուհի «Տնտեսագետ» հրատարակչությունում: Այս համարն առանձնանում  է գունային նոր լուծումներով ու ձևավորմամբ:

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին