ՀՊՏՀ ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել են աշխատանքային հանդիպման
Ապրիլի 23-ին գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նաև ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և ընթերցասրահի աշխատակցուհի Ռուզաննա Անդրեասյանը:
Բացման խոսքում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը ծանոթությունը և գործնական շփումն է այն գրադարանների հետ , որտեղ կան ՄԱԿ-ի անկյուններ և ավանդապահ գրադարաններ: Հանդիպման ընթացքում տեսապատկերներով ցուցադրվել են ՄԱԿ-ի անկյունները: Այնուհետև Արմինե Հալաջյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայքէջը, վիրտուալ գրադարանը, ազատ օգտագործման ռեսուրսների բազաները: Տեղի է ունեցել ազատ շփում՝ գործնական առաջարկություններով: Վերջում հանդիպման մասնակիցները նվեր են ստացել նոր հրատարակված գրքեր: Աշխատանքային հանդիպումն ավարտվել է Ազգային գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարան այցելությամբ:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 4- ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով սկիզբ է դրվել համագործակցության: Համալսարանի ընթերցասրահում բացվել է ՄԱԿ-ի անկյուն, որը պաբերաբար թարմացվում է տեղեկատվական գրականությամբ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին