ՀՊՏՀ-ում մեկնարկել են ասպիրանտուրայի քննությունները
Այսօր մեկնարկեցին ՀՊՏՀ ասպիրանտուրայի մասնագիտական որակավորման քննությունները: Հանձնաժողովին ու ասպիրանտներին այցելեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը շնորհավորեց ասպիրանտներին քննաշրջանի մեկնարկի առթիվ՝ նշելով. «Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ և որ որևէ խոչընդոտ չլինի Ձեզ համար թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս»:
Հանձնաժողովի կազմում էին նաև ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը, վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ. Մարտին Ֆահրադյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին