ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ. ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Այս նշանակման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին իր շնորհավորանքն է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Ներկայացնում ենք ռեկտորի խոսքը.
Հարգարժան ՀՈՎԻԿ ԱՐԳԱՄԻ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վստահ եմ, որ կառավարման համակարգի Ձեր տարիների վաստակը, փորձն ու հմտությունը մեծապես օգնելու են Ձեզ այս բարձր և պատասխանատու պաշտոնում: Հուսով եմ, որ Ձեր գլխավորությամբ ՀՀ Կառավարությունը կարողանալու է լուծել իր առջև դրված խնդիրները՝ ի բարօրություն մեր երկրի, մեր ժողովրդի:
Հպարտ ենք պետական կառավարման համակարգում մեր համալսարանի խորհրդի նախագահի հերթական հաջողությունն արձանագրելու առիթով: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, հաջողություն, ուժ և կորով՝ նախանշված նպատակներն իրագործելու համար:
Հարգանքով՝ Ձեր բարեկամ,
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ