Ուսանողներն այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի աջակցությամբ այսօր ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի (բակալավրիատի) ուսանողներն այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և նշեց, որ բացի տեսական դասընթացներից, ուսանողները պետք է զարգացնեն նաև գործնական գիտելիքները:
«Մեր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նմանօրինակ նախաձեռնությունները ողջունելի են, դրանք հետաքրքիր են դարձնում ուսանողների առօրյան, լրացնում են նրանց գիտելիքները: Մեր ամբիոնը խրախուսում է այս տիպի այցելությունները, ամեն կերպ աջակցում դրանց կազմակերպմանը, քանի որ դրանք մասնագիտական ուղղվածություն ունեն: Առաջիկայում ևս նախատեսում ենք տարբեր միջոցառումներ»,-ասաց պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը:
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի փոխանցմամբ՝ ուսանողներն այցից տպավորված են, թանգարանում մանրամասն ծանոթացել են ՀՀ բուսական ու կենդանական աշխարհին, Կարմիր գրքում տեղ գտած բույսերին ու կենդանիներին:
«Քանի որ այցը հաճելի և արդյունավետ էր, նախատեսում ենք կրկին կազմակերպել, այս անգամ դեպի մեկ այլ վայր, որպեսզի ապահովենք հետաքրքրություն և բազմազանություն: Ուսանողական խորհուրդը փորձում է նպաստել ուսանողների արդյունավետ ուսումնառությանը »,- նշեց ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը:
Թանգարանում էքսկուրսավարը ուսանողներին փոխանցել է Հայաստանի բնության մասին մի շարք տեղեկություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին