Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել Կանանց միջազգային օրվա առիթով

Դիտումների քանակ՝ 1067

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի հրաշալի տոնի առիթով ուրախությամբ և ջերմորեն շնորհավորում եմ մեր բուհի կանանց և աղջիկներին, ուղղում բարեմաղթանքի խոսքեր:

Տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողուհիներ, աշխատակցուհիներ, օգտվելով  մեր գնահատանքը ձեզ հայտնելու այսպիսի լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել ձեր տոնը, մաղթել ամենալավն ու բարին՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում և բոլոր բարի նպատակներում ու ձեռնարկումներում: Համոզված եմ, որ այսօր ևս, ինչպես մեր պատմության բոլոր հանգրվաններում, առանցքային և անգնահատելի է հայ կնոջ դերը: Հպարտության զգացումներով ենք լցվում, երբ ականատեսն ենք լինում ձեր հաջողությունների, ձեր անուրանալի ավանդի ոչ միայն ընտանիքներում, այլև աշխատանքում, ուսման մեջ և կյանքի այլ բնագավառներում:

Թող գարնանային այս ավետաբեր տոնը բարձր տրամադրություն ու դրական լիցքեր հաղորդի ձեզ: Եղեք առողջ, կենսախինդ ու թող իրականանան ձեր փայփայած բոլոր երազանքները:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

Կորյուն Աթոյան