Նորություններ

Գտնվել է 14 նորություն

Նոր նպատակների իրականացման սպասումով. դիպլոմներ են ստանում ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի շրջանավարտները

ՀՊՏՀ-ն ճանապարհում է 2018-2019 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի իր շրջանավարտներին: Երեկվանից սկսած՝ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը տրամադրում է այս կրթաձևի շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմները): ՀՊՏՀ-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ դիպլոմ ստացած համալսարանականները ավարտական համազգեստով...

Ավարտական վկայականների տրման մասին

ՀՊՏՀ սիրելի շրջանավարտներ, արձագանքելով այս շրջանում ձեզնից հաճախ հնչող հարցերին, թե երբ կտրվեն ավարտական վկայականները, ցանկանում ենք նշել, որ այս պահին դրանց տրման օրը և ձևաչափը հստակ հայտնի չէ: Այդուհանդերձ, մինչ առաջիկա օրերին մենք կհրապարակենք ձեզ հուզող տեղեկատվությունը, ցանկանում ենք ներկայացնել ուսումնական...

«ՀՊՏՀ շրջանավարտ - 2017». Դիպլոմների հանձնման հանդիսության օրը հայտնի է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմ) կհանձնվեն սույն թվականի հունիսի 23-ին: Նախատեսվում է հանդիսությունն անցկացնել նշված օրը, երեկոյան ժամը 19.00-ին, ՀՊՏՀ բակում՝ հանդիսավոր պայմաններում: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին...

Բարի' երթ. ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները

«Բանկային գործ» մասնագիտության 2016թ. շրջանավարտների համար օրը տոնական է. այսօր նրանք ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մասնակից դարձավ  շրջանավարտների...

Ավարտական վկայականներ են ստացել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտները

Մեր համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 8-ը հիշարժան է եղել. նրանք հանդիսավոր կերպով  ստացել են  մասնագիտական կրթության ավարտական վկայականները՝ դիպլոմները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների...

ՀՊՏՀ-ն հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեց իր այս տարվա շուրջ 2000 շրջանավարտներին (լուսանկարներ)

ՀՊՏՀ բակում այսօր տեղի ունեցավ «Շրջանավարտ-2016» ամենամյա հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համալսարանի...

Ատեստատների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հարգելի դիմորդներ, ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից, դպրոցների այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականը՝ ատեստատը,  ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է ներառյալ մինչև հուլիսի 12-ը՝ առաջիկա շաբաթ և կիրակի օրերը  (մինչև  ժամը 1800 -ն): Ինչպես տեղեկացրել ենք, նշված...

Կյանքի նոր փուլ՝ հուսառատ ու պատասխանատու. ՀՊՏՀ շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ (լուսանկարներ)

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2013-2014 ուսումնական տարվա  շրջանավարտներն այսօր  իրենց ֆակուլտետներում ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Նրանց ողջունելու էին եկել դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները, դասախոսները: Շրջանավարտներին իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն է հղել նաև...

Թարմացված. Վաղը կհանձնվեն առկա բակալավրիատի դիպլոմները, հուլիսի 14-ից դիպլոմների հանձնումը կշարունակվի

ՀՊՏՀ առկա բակալավրիատի սիրելի շրջանավարտնե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ հուլիսի 11-ին, ՀՊՏՀ 6 ֆակուլտետներում հանդիսավոր պայմաններում դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները և դասախոսները կհանձնեն ձեր ավարտական վկայականները՝ դիպլոմները: Ստորև ներկայացնում ենք դիպլոմների տրման ժամն ու վայրը՝...

ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողները պրոռեկտորի կողմից ստացան ավարտական վկայականներ (լուսանկարներ)

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր իր աշխատասենյակում ավարտական վկայականներ հանձնեց օտարերկրացի ուսանողներին՝ 6-ամսյա նախապատրաստական դասընթացները հաջողությամբ ավարտելու առիթով: Հանդիպման սկզբում, ողջունելով ուսանողներին, պրոռեկտորը նշեց, որ մեծ ուրախությամբ է հանձնում վկայականները:...