Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1231

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը: Դեկանները և ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեցին 2013-2014 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:

Օրակարգի երկու հարց վերաբերում էր ՀՊՏՀ օտարերկրյա ուսանողներին. ՀՊՏՀ արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքների համակարգող Մհեր Աղալովյանն անդրադարձավ օտարերկրյա ուսանողների դասահաճախումներին, նրանց կեցության և կազմակերպական այլ հարցերին, իսկ ՀՊՏՀ արտասահմանցի ուսանողների ուսումնամեթոդական աշխատանքների համակարգող Վարդան Սարգսյանը ներկայացրեց մեր համալսարանում օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների գնահատման կարգը: Նա նշեց, որ մեր բուհում սովորող օտարերկրյա ուսանողների ուսումնառության գործընթացը հիմնականում կանոնակարգվում է ՀՊՏՀ կարգերով, բայց քանի որ առկա են որոշակի առանձնահատկություններ, իրենք առաջարկում են օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման հատուկ կարգ ընդունել: Քննարկումից հետո որոշվեց կարգը ներկայացնել գիտխորհուրդ:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս: Վերջում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուսխորհրդին շնորհավորեց «Հայկյան» մրցանակաբաշխությունում «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին