Մեկնարկեցին 2-րդ կիսամյակի դասերը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1133

ՀՊՏՀ-ում այսօր՝ փետրվարի 10-ին,  մեկնարկեցին առկա բակալավրիատի և մագիստրատուրայի  2013-2014  ուսումնական տարվա 2-րդ  կիսամյակի դասերը:

Քննություններից ու կարճատև հանգստից հետո բուհում կրկին ուսանողական աշխույժ միջավայր է, ուսումնական կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Առավոտյան 9.30-ին սովորականի նման  հնչեց զանգը, ու տրվեց դասերի մեկնարկը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց մի քանի ուսանողների  հետ, որոնցից շատերը նշեցին, որ ուրախ են դասերի վերսկսվելու առիթով, քանի որ կարոտել էին հարազատ բուհը, դասերը, ընկերներին, դասախոսներին: Ուսանողների խոսքերով՝ կարճատև արձակուրդների ընթացքում հասցրել են հանգստանալ և պատրաստ են նոր ուսումնական շրջանը մեծ եռանդով սկսելու:

«Անչափ ուրախ եմ 2-րդ կիսամյակի դասերի մեկնարկի կապակցությամբ, նպատակ ունեմ այս կիսամյակում ավելի լավ սովորել» ,-նշեց կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Վարդումյանը:

«Շատ հաճելի է նորից գտնվել հարազատ բուհում և հաճախել դասերի, արձակուրդը հնարավորություն տվեց քննություններից հետո հանգստանալ և նոր ուժերով սկսել 2-րդ կիսամյակը»,-ասաց ուսանողուհի Աննա Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է հեռակա կրթաձևերի դասերի մեկնարկին, մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qax.08_arc-ic.pdf:

Նշենք նաև, որ ըստ ՀՊՏՀ ուսումնական  պլանով հաստատված ժամանակացույցի՝ այսօրվանից մեկնարկել է  նաև առկա բակալավրիատի 4-րդ և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի փորձառությունը: Ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://www.asue.am/am/հպտհ-պրակտիկա-264:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին