ՀՊՏՀ-ԱրՊՀ գործակցությունն ընդլայնվում է. մեր դասախոսները՝ արցախյան բուհում

Դիտումների քանակ՝ 2557

ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ,դ., դոցենտ  Լիանա Գրիգորյանը և կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Մնացականյանը  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը դասախոսություններով են  հանդես եկել Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հայկական երկրորդ հանրապետության համալսարան ՀՊՏՀ ներկայացուցիչների այցը երկու բուհերի համագործակցության շրջանակում իրականացվող պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթական ծրագրով է  է եղել:

Մեր համալսարանի ներկայացուցիչներին ընդունել է ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով իր խոսքում կարևորել է ԱրՊՀ-ՀՊՏՀ համագործակցության ընդլայնումը, ուրվագծել նոր հնարավորություններ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիանա Գրիգորյանն ասաց, որ բակալավրական կուրսերի ուսանողներին է ներկայացրել կառավարչական հաշվառման հիմունքներն ու համակարգերը, ծախսումների վարքագիծը: Իսկ արցախցի դասախոսների համար դասընթաց է վարել՝ «Կառավարչական հաշվառման հիմնախնդիրները» թեմայով:

«ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները հետաքրքրված էին նաև ուսումնակազմակերպական մի շարք հարցերով. գնահատման նոր մեթոդաբանություն, առարկայական ծրագրեր և այլն: Բոլոր հարցերի շուրջ նրանց հետ քննարկումներ ենք անցկացրել, անդրադարձել միջազգային փորձին: Արցախի տաղանդավոր ուսանողները հետաքրքրված էին նոր տեղեկատվությամբ, պատրաստակամ՝ նորը լսելու և սովորելու: Այցը գնահատում եմ բավականին արդյունավետ. ինտենսիվ աշխատել ենք և' ուսանողների, և' դասախոսական կազմի հետ»,-ասաց ամբիոնի վարիչը:

Տիգրան Մնացականյանն ուսանողների համար պարզաբանել է կառավարման հիմունքները, դասախոսական կազմի համար վարել «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացը:

Այցին անդրադարձել է նաև ԱրՊՀ պաշտոնական կայքը, հոդվածին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=1135&Itemid=1&lang=en:

Միջբուհական համագործակցությունն ամրապնդվում է, միջոցառումները շարունակական են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին