Լույս է տեսել ՀՊՏՀ-ի մասին պատմող տեղեկատվական նոր գրքույկ /բուկլետ/

Դիտումների քանակ՝ 812

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել մեր համալսարանի մասին պատմող տեղեկատվական նոր գրքույկ/բուկլետ/, որն ամփոփ ներկայացնում է մեր բուհում մատուցվող կրթական ծառայությունները, գիտական ու հետազոտական գործընթացները, նպաստավոր այն միջավայրը, որում մասնագիտանում,  զարգանում է երեկվա դիմորդը, այսօրվա ուսանողը, վաղվա արհեստավարժ մասնագետը: Մասնագիտացում, փորձ, հնարավորություն. այս կարգախոսով են բացվում առաջին էջերը, այնուհետև  ընթերցողին իրենց ողջույնի  խոսքն են հղում ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Գրքույկը համակողմանիորեն ներկայացնում է համալսարանի կառուցվածքը,  գործունեությունը` ֆակուլտետների, ամբիոնների, մասնագիտությունների ու մասնագիտացումների, կառավարման և ինքնակառավարման մարմինների, ստորաբաժանումների, զարգացման ուղղությունների մասին տեղեկություններ:

ՀՊՏՀ-ի տեղեկատվական այս գրքույկը ծավալուն ու հետևողական աշխատանքի արգասիք է, որն արդեն մատուցվում է ընթերցողին: Այն աչքի է ընկնում ինքնատիպ դիզայնով, համալսարանական կյանքն արտացոլող  հետաքրքիր լուսանկարներով:

Նշենք, որ գրքույկը հրատարակվել է 2 լեզուներով` հայերեն և անգլերեն:

Նոր գրքույկը պատրաստվել է համալսարանի բրենդային գույներով, յուրահատուկ դիզայնով և տպագրությամբ:

Գրքույկն ամբողջությամբ հրապարակվել է նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին