ՀՊՏՀ-ում անցկացվեց բազկամարտի անհատական առաջնություն
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր բուհում տեղի ունեցավ բազկամարտի անհատական առաջնություն: Առաջնությանը մասնակցեց տարբեր ֆակուլտետներից 32 մարզիկ՝ 65, 75, 85 և ավելի կգ. քաշային կարգերով:
Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը, ով առաջնության գլխավոր մրցավարն էր, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը և նշեց. «Առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով, նախատեսում ենք հետագայում նմանատիպ առաջնություններն ավելի մասսայական դարձնել և հանդիսավոր պայմաններում անցկացնել»:
Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 65 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Հանեսյանը, 2-րդ տեղը` ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մկրտիչ Մկրտչյանը, 3-րդ տեղը` ՄՏՀ 1-ին կուրսի ուսանող Էդվարդ Սարգսյանը: 75 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ալբերտ Տեր-Բալյանը, 2-րդ տեղը` նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հակոբ Միքայելյանը, 3-րդ տեղը` կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Շահբազյանը: 85 և ավելի քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Իշխան Բաղդասարյանը, 3-րդ և 4-րդ տեղերը` համապատասխանաբար նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վաչե Շիրինյանը և 2-րդ կուրսի ուսանող Նժդեհ Խանջյանը:
Մրցանակային 1-ին տեղը զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածներն արժանացան պատվոգրերի:
Լավագույն մրցավարության համար պատվոգրի արժանացավ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Յուրա Մարտիրոսյանը:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին