Կենտրոնական բանկի ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՊՏՀ-ում. հանդիպման հրավեր
Սիրելի ուսանողներ, գործընկերներ, ս.թ. նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդես կգան «ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվություն» թեմայով շնորհանդեսով և կպատասխանեն Ձեզ հետաքրքրող հարցերին:
Հանդիպմանը հրավիրվում են բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև դասախոսական անձնակազմը:
ՀՀ Կենտրոնական բանկից հանդիպմանը ներկա կգտնվեն խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, նույն վարչությունում բաժնի պետեր Արտակ Ասատրյանը, Կարինե Համբարյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին