Ուսանողների միջազգային օրվա առիթով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել բուհի ուսանողներին

Դիտումների քանակ՝ 943

Սիրելի ուսանողներ, գործընկերներ, ուսանողների միջազգային օրվա առիթով ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել: Ուսանողներին ուղղված համալսարանի ղեկավարի շնորհավորանքի խոսքը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողներ

Այսօր տոնում ենք ուսանողների միջազգային օրը, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ: Ուսանողները, երիտասարդները յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժն են, վաղվա ապագան: Սիրելի ուսանողներ, ձեզ հետ են կապվում մեր հայրենիքի առաջընթացի, վաղվա պայծառ օրվա և բոլոր բարի նպատակների իրականացման հույսերը, ուստի բարեմաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ձեռքբերումներ ուսման մեջ, հաջողություններ մասնագիտական ճանապարհին:

Որպես ձեր կրթօջախի ղեկավար՝ ցանկանում եմ հավաստիացնել, որ համալսարանի զարգացման, կրթության որակի բարձրացման, ուսումնառության հարմարավետ պայմանների ստեղծման և առկա մյուս խնդիրների լուծման ուղղությամբ մենք հստակ քայլեր ենք ձեռնարկում: Կարևոր է, որ դուք գիտակցեք, որ դուք մենակ չեք, ձեր կողքին է բուհի ղեկավարությունը և հոգում է նրա մասին, որ մեր համալսարանում լավ մասնագետներ պատրաստվեն: Հուսով եմ, որ միասին և համագործակցաբար առաջ ենք ընթանալու՝ բարելավելու մեր կրթօջախը, կերտելու մեր երազանքների համալսարանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ,  մաղթում բարօրություն:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿորյունԱթոյան