Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի դասերի մեկնարկի մասին

Դիտումների քանակ՝ 799

ՀՊՏՀ 2013-2014 ուստարվա հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի  1-ին և 2-րդ կուրսերի այս կիսամյակի դասերը կմեկնարկեն նոյեմբերի 11-ից և կտևեն 4 շաբաթ:

Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի 3, 4, 5-րդ կուրսերի այս կիսամյակի դասերը մեկնարկել էին սեպտեմբեր ամսին և արդեն ավարտվել են, իսկ հեռակա մագիստրատուրայի 3-րդ (ավարտական) կուրսի դասերը մեկնարկել էին սեպտեմբերի 16-ին:

Ինչպես տեղեկացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի  1-ին կուրսերի դասերը, ինչպես միշտ, կկազմակերպվեն 2-րդ հերթում՝ ժամը 14.05-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին