Մեկնարկել է միջանկյալ քննաշրջանը
28.10.2013
Դիտումների քանակ՝ 878
ՀՊՏՀ-ում հոկտեմբերի 28-ին մեկնարկել է միջանկյալ քննաշրջանը:
Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ միջանկյալ քննաշրջանը բուհում կընթանա մինչև նոյեմբերի 8-ը:
«Տասն աշխատանքային օր կընթանան միջանկյալ քննությունները` դասերին զուգահեռ: Գրաֆիկները պատրաստ են, ժամերն ու լսարանները` ամրագրված »,-ասաց պրոռեկտորը:
Այսօր ժամը 9.30-ից արդեն բուհում ընթանում են քննությունները:
Բոլորին մաղթում ենք հաջող քննաշրջան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին