ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովն աշխատանքը շարունակեց բաժանմունքներում

Դիտումների քանակ՝ 973

«Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով այսօր առավոտյան մեկնարկած ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց 4 բաժանմունքներում՝ «Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն» (բաժանմունքի համակարգող՝ կառավարման ամբիոնի վարիչ,  ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյան),

«Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն» (համակարգող՝ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյան), «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ» (համակարգող՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան), «Միջազգային տնտեսական համագործակցություն» (համակարգող՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյան):

ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանից տեղեկացանք, որ գիտաժողովին պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների կողմից ներկայացվել է 122 հոդված:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին