ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը մասնակցում է «Դու միայնակ չես» ակցիային

Դիտումների քանակ՝ 695

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը  ակտիվորեն աջակցում է  «Դու միայնակ չես» բարեգործական ծրագրին:

Հիշեցնենք, որ BlogNews.am կայքի և Individuum casting ընկերության  համատեղ ջանքերով ստեղծված այս նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից և արդեն հասցրել է իր շուրջը  համախմբել մի քանի հազար մարդու և կազմակերպությունների:

Ուսանողական խորհուրդն առաջին օգնությունը բարեգործական ծրագրի նախաձեռնողներին հանձնել է  հոկտեմբերի 4-ին,  հերթական այցը կայացել է երեկ`հոկտեմբերի 14-ին:  

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «Այցերի  ընթացքում ՀՊՏՀ  ուսանողական  խորհուրդը  հանձնեց  իր հավաքած իրերը`հագուստներ, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն,  բարեգործական ծրագրի նախաձեռնողներին՝ Individuum casting ընկերության և Blognews.am-ի ներկայացուցիչներին, որոնք օգնությունը կփոխանցեն  անապահով ընտանիքներին: Այս նախաձեռնությանը միանալով` մենք նպատակ ունենք ՀՊՏՀ անունից բարի գործ կատարել և մեր օգնությունը ցույց տալ  կարիքավորներին»:

Փոխնախագահը նշեց, որ տարբեր ֆակուլտետներից ուսանողները իրենց օգնությունը բերում են ուսխորհրդի գրասենյակ, որոշ ժամանակ անց իրենք հավաքված իրերը տանում և փոխանցում են նախաձեռնողներին:

Ողջունելի է մեր ուսանողների` ակցիային միանալու և ակտիվորեն մասնակցելու նախաձեռնությունը:

Հ.Գ. Լուսանկարը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին