Ի գիտություն ուսանողների
Սիրելի առաջին կուրսեցիներ, ուսանողներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից սկսած դուք կարող եք դիմել ձեր ֆակուլտետների դեկաններին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանրակացարանում սենյակ զբաղեցնելու խնդրով: Դեկանները ձեզ կներկայացնեն պայմանները, կպարզաբանեն, թե ինչ առաջնահերթություններով են սենյակները տրվելու ուսանողներին:
Ինչպես արդեն այսօր ձեզ հետ հանդիպմանը հայտարարել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հանրակացարանը վերանորոգված, կահավորված է, և ուսանողներին տրվելու է անհավանական մատչելի գներով: Այս ամենի մասին պարզաբանումները կիմանաք դեկաններից: Սա համալսարանի կողմից այս ուսումնական տարվանից գործողության մեջ դրված սոցիալական փաթեթի ընդամենը մեկ կետն է: Կրթաթոշակների հատկացման, զեղչի մասին կանոնակարգը ձեզ ավելի մանրամասն կներկայացնի բուհի ռեկտորը՝ վաղվանից հանդիպելով տարբեր ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ:
Սիրելի ուսանողներ, նշենք նաև, որ այսօրվանից ձեր առջև իր դռներն է բացել նաև համալսարանի վերանորոգված և ամբողջությամբ նորովի կահավորված ժամանակակից ճաշարանը, որտեղ սննդի գները շատ մատչելի են: Այսպիսով համալսարանի ղեկավարությունը փորձ է անում հոգալ նաև ուսանողների սննդի հարցը՝ առաջարկելով որակյալ սնունդ ՝ նվազագույն գներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին