Նոր ուսումնական տարվա մեկնարկ. Դասացուցակներ

Դիտումների քանակ՝ 1005

Սիրելի ուսանողներ, առաջին կուրսեցիներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոր՝ 2013-2014 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

Այդ օրը՝ ժամը 9.15-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հանդիպում կունենան ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ: Հատկապես առաջին կուրսեցիների համար նշենք, որ տվյալ ֆակուլտետը գտնվում է Զեյթունում՝ Պարույր Սևակի 77 հասցեում: Նույն օրը՝ ժամը 10.00-ին  ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (Նալբանդյան 128) մեծ դահլիճում համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորը, պրոռեկտորները, դեկանները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը կհանդիպեն ուսանողների հետ:

Սիրելի ուսանողներ, ներկայացնում ենք նաև դասացուցակները, որոնք, սակայն, հնարավոր է, առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ փոփոխություններ կրեն, ինչը մենք կներմուծենք, որպեսզի դուք ունենաք վերջնական ճշգրիտ գրաֆիկներ: Միակ բացառությամբ չենք ներկայացնում կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի դասացուցակները, դրանք կներկայացնենք երկուշաբթի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին