ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ
Սիրելի ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Պետական և անվանական կրթաթոշակների հատկացման մասին փաստաթղթի 3-րդ գլխում նախատեսվում է բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողներին խրախուսելու նպատակով համալսարանի կողմից սահմանել ամենամսյա կրթաթոշակ: Այս մասին նախագիծը ռեկտորատի նիստում արժանացել է հավանության և առաջիկայում կներկայացվի գիտխորհրդի հաստատմանը, որից հետո կհրապարակենք նաև այդ փաստաթուղթը, որտեղ հստակ նշված է, թե կրեդիտային ինչպիսի միավորներ ունեցող ուսանողներին ամսական որքան կրթաթոշակ կտրամադրվի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին