ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի 2013-2014 ուսումնական տարվա դիմորդների հայտագրումն այսօր կավարտվի

Դիտումների քանակ՝ 1046

Այսօր, ժամը 18.00-ին կավարտվի 2013-2014 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: Օգոստոսի 24-ի դրությամբ մագիստրատուրա է դիմել 464 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը: 
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի տեղեկացմամբ` առկա վճարովի մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 28-ին և 29-ին, ժամը 10.00-ին: Քննությունները կանցկացվեն բանավոր քննակարգով` համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից: Քննական յուրաքանչյուր հարցաթերթիկ կպարունակի մասնագիտական 3 տեսական հարց:
Առկա վճարովի մագիստրատուրա ընդունվածների ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը սկսվել էր հունիսի 15-ից: 

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին