Սեպտեմբերի 2–ին կմեկնարկի նոր ուսումնական տարին. ՀՊՏՀ բոլոր կրթաձևերի դասերի կազմակերպման ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1006

Սեպտեմբերի 2–ին  կմեկնարկի նոր` 2013-2014 ուսումնական տարին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալորեն դռները կբացի իր սաների առաջ: Թե ինչպես է մեր բուհը պատրաստվում սեպտեմբերի 2-ին, կհայտնենք լրացուցիչ տեղեկատվությամբ, իսկ այժմ ներկայացնում ենք մեր համալսարանում բոլոր կրթաձևերում դասերի մեկնարկի օրերն ու ժամերը՝ ըստ ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի տրամադրած տեղեկատվության:

Առկա բակալավրիատ

Առկա բակալավրիատի 1-4-րդ կուրսերի  ուսումնական տարին  կմեկնարկի սեպտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 9.30–ին: Բացառություն է միայն ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, որտեղ առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի դասերի մեկնարկը, ինչպես միշտ, ժամը 9.30-ին է, իսկ 4–րդ կուրսերի դասերը կսկսվեն  2-րդ հերթում` ժամը 14.05-ին:

Առկա մագիստրատուրա

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը ևս կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին: 1-ին կուրսերը դասի պետք է ներկայանան սեպտեմբերի 9-ին: Համալսարանի բոլոր ֆակուլտետներում թե առկա, թե հեռակա մագիստրատուրայի դասերը կկազմակերպվեն  2-րդ հերթում` ժամը 14.05-ին:

Հեռակա բակալավրիատ, հեռակա մագիստրատուրա

ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 1-5-րդ կուրսերի, հեռակա մագիստրատուրայի քննաշրջանների և դասընթացների կազմակերպման ժամանակացույցը ներկայացնում ենք համաձայն ՀՊՏՀ ռեկտորատի 2013 թվականի մարտի 4-ի նիստում հաստատված որոշման: Ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող փաստաթղթում`:Նշենք, որ հեռակա կրթաձևերի դասերը ևս կկազմակերպվեն 2-րդ հերթում` ժամը 14.05-ին

Արդյունավետ ուսումնառություն ենք մաղթում բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին