ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 2457

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս օրերին հանձնում է 2017թ. հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմները): Այսօր համալսարանի բակում հանդիպեցինք ՀՊՏՀ ավարտական հագուստներով մի խումբ խանդավառ շրջանավարտների  և արձանագրեցինք գեղեցիկ ակնթարթներ:

Հիշեցնենք, որ մագիստրոսները դիպլոմները կարող են ստանալ յուրաքանչյուր աշխատանքային օր, 9:30-12:30-ը և 13:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում, համալսարանի ուսումնական բաժնից (գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ):

Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում ենք և մաղթում, որ ՀՊՏՀ մագիստրոսի կոչումը ապահովի մասնագիտական առաջընթաց և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:

Բարի երթ…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին