Անվանական կրթաթոշակներ, քննաշրջանի արդյունքներ և գրադարանի ապահովվածության հարցեր՝ ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 2153

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ֆակուլտետների դեկանները հանդես եկան զեկուցմամբ՝ ներկայացնելով 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Այնուհետև ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին հարցը՝ նշելով, որ ֆակուլտետներից ներկայացված թեկնածությունները սահմանված կարգով քննարկվել են մանդատային նիստում: Ռեկտորատը հաստատեց ներկայացված ցանկը, որը, ըստ ուսումնական բաժնի, ներկայացնում ենք ստորև.

  1. Մանե Յուրիի Դանիելյան՝ համալսարանի Կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, «Զ.Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:
  2. ՄերիՌոբերտիՕհանյան՝ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, «Հ.Թումանյանի անվան» կրթաթոշակ:
  3. ՍուրենԱվետիսիՄինասյան՝  համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, «Մ.Քոթանյանի անվան» կրթաթոշակ:
  4. Մարինե Երվանդի Ալեքսանյան՝ համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի  «Մարքեթինգ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, «Վ.Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:
  5. ԱրմենԱրայիՄկրտչյան՝ համալսարանի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, «Ա.Արզումանյանի անվան» կրթաթոշակ:
  6. ԶեփյուռՄարտինիԱլեքսանյան՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Աուդիտ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, «Կ.Կարագյանի անվան» կրթաթոշակ:
  7. Սոնա Կարենի Ոսկանյան՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի  ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, համալսարանի ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ուսումնական գործընթացում ուսանողների՝ գրքերով ապահովվածության մասին հարցը: Քննարկումից հետո համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին և ամբիոնների վարիչներին ուսումնասիրել պահանջարկ ունեցող գրքերի խնդիրը և ներկայացնել դրանք տպագրության:

Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում 2017-2018 ուստարվա միջին մասնագիտական կրթական ծրագրով վճարովի համակարգի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին  ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին հարցը: Ռեկտորատը հաստատեց 13 ուսանողի 10 տոկոսով զեղչ տրամադրելու մասին առաջարկը:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին