ՀՊՏՀ 11 ուսանող և շրջանավարտ` «Երիտասարդ բանկիրների ծրագիր 9»-ում

Դիտումների քանակ՝ 995

«ՊրոԿրեդիտ Բանկը»-ի անձնակազմի համալրման թիմը ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնին տեղեկացրել է, որ «Երիտասարդ բանկիրների ծրագիր-9»-ի համար ընտրված 26 մասնակցից 11-ը (42%) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ են:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բոլորին և մաղթում աշխատանքային հաջողություններ և առաջընթաց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին