ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը նույնպես ճանապարհեց իր շրջանավարտներին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1947

2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտների իր թողարկումը տվեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը: Դիպլոմավորված մասնագետներ դարձան 149 բակալավր և 57 մագիստրոս: 6 մագիստրոս արժանացավ Կարմիր դիպլոմի:
Հուլիսի 14-ին մասնաճյուղում կայացավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսության գլխավոր հերոսները՝ շրջանավարտները, նրանց ծնողները, ուսանողներ, հյուրեր:

Շրջանավարտներին շնորհավորեցին ու բարեմաղթեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Ավետիսյանը, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Պարույր Գոմցյանը: 
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից տեղեկացրեց մասնաճյուղի համակարգչային կենտրոնի վարիչ Անդրանիկ Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին