Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 978 դիմորդ
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի բակալավրիատի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են երեկ՝ հուլիսի 15-ին:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 978 դիմորդ, որից 68-ը՝ անվճար (այդ թվում` 8-ը` արտոնություններով), 910-ը՝ վճարովի ուսուցման համակարգերում:
Շնորհավորում ենք բորոր նրանց, ովքեր ընդունվել են ՀՊՏՀ և հավաստիացնում ենք, որ համալսարանը սպասելու է բոլորին գրկաբաց ու սիրով:
Իսկ մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին խորհուրդ ենք տալիս չվհատվել, քանի որ նրանք հնարավորություն կստանան իրենց միավորներով մասնակցելու ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին