Բուհերի դիմորդների ատեստատների ընդունման վերջնաժամկետը այսօր ժամը 16.00-ն է
11.07.2013
Դիտումների քանակ՝ 986
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր երեկվա նիսում որոշում է ընդունել մինչև այսօր` հունիս 11-ը, ժամը 16.00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին