Այսօր լուծարքային շրջանի վերջին օրն է
10.07.2013
Դիտումների քանակ՝ 949
ՀՊՏՀ-ում այսօր առաջին լուծարքային շրջանի վերջին օրն է: Այս օրերին քննություններին մասնակցեցին առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ, հեռակա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ, առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերի` ամփոփիչ քննաշրջանին չներկայացած, «անբավարար» գնահատականներ ստացած ուսանողները: Վերջիններս քննություններ հանձնեցին համակարգչային, թեստային և գրավոր եղանակով: Ոուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը մեզ հայտնեց, որ լուծարքային 2-րդ շրջանը կկազմակերպվի սեպտեմբերի 6-11-ը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում լուծարքային շրջանը մեկնարկել էր հուլիսի 1-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին