Ընդունելության լրացուցիչ փուլով մեր բուհ է դիմել ևս 54 դիմորդ

Դիտումների քանակ՝ 1511

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից այսօր տեղեկացանք, որ ընդունելության լրացուցիչ փուլով ունենք ևս 54 դիմորդ: Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 2-ին, դիմում-հայտերի ընդունման վերջին օրն էր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ փուլով մեր բուհ են դիմել հատկապես միջին մասնագիտական կրթություն ունեցողները /քոլեջների շրջանավարտները/: 
Նա նշեց նաև, որ հուլիսի 3-ին, 5-ին և 7-ին կընթանան համապատասխան առարկաների միասնական լրացուցիչ քննությունները: 
Նորաթուխ ուսանողների անունները հայտնի կդառնան մոտ 2 շաբաթից: 
Բոլորին մաղթում ենք հաջող քննաշրջան: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին