Հայտնի են դարձել առկա մագիստրատուրա ընդունվածների անունները /Ցուցակ/

Դիտումների քանակ՝ 1077

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու  քարտուղար Վահան Բաղդասարյանի տեղեկացմամբ` անցկացվել է 2013-2014 ուստարվա առկա (անվճար)  ուսուցմամբ  մագիստրատուրայի դիմորդների մրցույթը և հայտնի են դարձել ընդունվածները: Այսպիսով` առկա (անվճար) ուսուցմամբ մագիստրատուրա են ընդունվել 161 ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտներ, որից 28-ը`տարկետման իրավունքով:  
Ցուցակը, որը տրամադրել է ուսումնամեթոդական բաժինը, ներկայացնում ենք կից փաստաթղթում:

Նշենք նաև, որ 2013-2014 ուստրավա առկա  վճարովի ուսուցման մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի  ընդունումը հունիսի  15-ից մինչև օգոստոսի 26-ն է: Շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել`  http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ն-հայտարարում-է-2013-2014-ուստարվա-մագիստրատուրայի-ընդունելություն-887   հասցեով:

ՀՊՏՀ Լրատվության և հասրակայնության հետ կապերի բաժին