ՀՊՏՀ-ում ընթանում է բուռն քննաշրջան. շրջայց ֆակուլտետներով
Հունիսի 10-ին մեր բուհում սկսվել է ամփոփիչ քննաշրջանը:
Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները շրջայց կատարեցին համալսարանի մի քանի ֆակուլտետներով: Ինչպես տեղեկացանք դեկաններից`այս օրերին ֆակուլտետներում բուռն քննաշրջան է կրթական բոլոր ձևերում / առկա, հեռակա, բակալավրիատ, մագիստրատուրա/: Տեղեկացնենք նաև, որ հունիսի 3-ից 28–ը ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնում ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսեցիները:
Մասնավորապես, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը հայտնեց, որ այսօր ֆակուլտետի 25 խմբերում կա 25 քննություն: Ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը տեղեկացրեց մեզ, որ այսօր նշանակված է 24 քննություն` 24 խմբերում, ինչպես նաև պետական քննություն` հեռակա բակալավրիատում:
Հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանից տեղեկացանք, որ այսօր քննություն է նշանակված ֆակուլտետի 11 խմբերում: Ինչպես նշեցին դեկանները, քննությունների և առաջադիմության վերաբերյալ ընդհանուր պատկերը պարզ կլինի քննությունների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևում է քննությունների ընթացքին, մյուս ֆակուլտետներին և քննությունների արդյունքներին կանդրադառնանք մեր հետագա լրահոսում:
Հիշեցնենք, որ ինչպես մեզ տեղեկացրել էր ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, մեր բուհում քննությունները կավարտվեն հունիսի 25-ին:
Շրջայցի ընթացում մեր տեսախցիկն արձանագրեց նախաքննական մի քանի ակնթարթ:
Մեր ուսանողներին մաղթում ենք հաջող և արդյունավետ քննաշրջան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին