Լույս է տեսել «Բանբեր» գիտական հանդեսի նոր համարը՝ նոր ձևավորմամբ

Դիտումների քանակ՝ 1119

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի նոր համարն արդեն լույս է տեսել: Այն արտացոլում է անվանի գիտնականների, դասախոսների ստեղծագործական միտքն ու թարմ գաղափարները, որոնք ներկայացվում են հետազոտությունների, վերլուծությունների, գիտական հոդվածների տեսքով: «Բանբերի» նոր համարում կարող եք գտնել մի շարք հետաքրքիր և օգտակար նյութեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտների: Մասնավորապես, ներառված են հետևյալ հարցերը, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Տնտեսագիտության տեսություն» խորագրի տակ ներկայացված է
Մուշեղ Հակոբյանի «Հարկաբյուջետային կայունության գնահատման հիմնախնդիրները» գիտական հոդվածը, «Տարածքային զարգացումներ» խորագրի ներքո ներկայացված է Իշխան Տիգրանյանի, Ռուզան Ղուլյանի «Արմավիրի մարզի արդյունաբերության առանձնահատկությունները և ճյուղային կառուցվածքի վերլուծությունը» , ինչպես նաև Ռուզան Մեժլումյանի՝ «Տարածաշրջանային առանձնահատկությունները հյուրանոցային ծառայությունների շուկայում» հոդվածը:
«Համաշխարհային տնտեսություն» խորագրի տակ ներկայացված է Լիլիթ Հովականյանի «Համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացումները» հոդվածը, «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» խորագրի տակ տեղ է գտել Արթուր Գալոյանի ««Ավելացված արժեքի հարկի մասին » ՀՀ օրենքի որոշ դրույթների հետևանքների արտացոլումը հաշվառման մեջ» հրապարակումը:
«Ագրարային քաղաքականություն» խորագրում հանդես են եկել հետևյալ հեղինակներն իրենց հոդվածներով` Սերգեյ Մելքումյան, «Հողի`որպես ազգային գլխավոր հարստության արդյունավետ օգտագործման խնդիրը» և Վլադիմիր Մանասյան, «Ռիսկերը և ՀՀ գյուղատնտեսական արտադրության մասնագիտացման մեջ դրանց հաղթահարման հնարավորությունները»:
«Պատմության հարցեր» խորագրի ներքո ներկայացված է Արամ Սարգսյանի «Հայկական հարցի ծագումը, միջազգայնացումը, դասերը և հետևանքները» գիտական հոդվածը: «Գիտություն և կրթություն» խորագրի տակ հանդես են եկել երկու հեղինակներ. Վարդան Աթոյանը՝ ««Ուղեղային կենտրոններ». անցյալ, ներկա, ապագա» հրապարակմամբ և Վալերի Միրզոյանը՝ «Գիտական հրապարակումների լեզվական ձևակերպման մի քանի հարց» հոդվածով:
«Ստեղծարար տնտեսություն» խորագրի տակ հանդես են եկել Յանա Պարիզկովան, Ռուդոլֆ Պաստորը՝ «Նորաձևությունը որպես ստեղծարար ոլորտ ամբողջ աշխարհում և Սլովակիայում» հրապարակմամբ: «Նոր գրքեր» խորագիրը ներկայացնում են Մարիետա Նիկողոսյանը և Սարգիս Հայրապետյանը՝ «Հայերը և Թուրքիայի տնտեսությունը» հոդվածով:

Սիրելի ընթերցողներ, «Բանբերի» ներկա համարը հաճելիորեն կզարմացնի Ձեզ: Արդեն մեկուկես տարի նոր ձևավորմամբ շապիկով լույս տեսնող հանդեսի այս համարի տեքստային հատվածը ևս նոր ձևավորմամբ է:

Շնորհավորում ենք «Բանբեր» նոր համարում տեղ գտած գիտական հոդվածների հեղինակներին, մաղթում նրանց նորանոր նվաճումներ: Հաճելի ընթերցանություն «Բանբերի» հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին