Այսօր ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է

Դիտումների քանակ՝ 1067

Այսօր ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է, (մինչև ժամը 18.00-ն ներառյալ) և այսօրվանից սկսած` ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կամփոփի 2013թ. ընդունելության դիմում -հայտերը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ 2013թ. մայիսի 31-ի տվյալներով ընդունվել է 1876 դիմում-հայտ, այս թիվը այսօրվա դրությամբ աճել է: Վ. Բաղդասարյանի հավաստմամբ` այս տարի առավել մրցակցային են ֆինանսական, կառավարում, հաշվապահական հաշվառում և աուդիտի մասնագիտությունները: Այսօրվա դրությամբ, այս մասնագիտությունների գծով դիմում-հայտերի քանակը հետևյալն է ` ֆինանսական`285, կառավարում`223, հաշվապահական հաշվառում և աուդիտի մասնագիտության գծով` 219 դիմում-հայտ:
«Ընդունելության դիմում-հայտերի վերջնական թիվը պարզ կլինի հունիսի 3-ին, երբ ամբողջությամբ կամփոփվեն արդյունքները», նշեց Վ. Բաղդասարյանը:
ՀՊՏՀ դիմորդների վերջնական թիվը կհրապարակենք մեր առաջիկա լրահոսում:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին