Նորություններ

Գտնվել է 14 նորություն

ՀՊՏՀ ասպիրանտուրայի դիմորդները քննություն են հանձնել մրցութային պայմաններում

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկել են մեր համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները, որին ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, «Ֆինանսներ» մասնագիտության գծով հանձնաժողովի անդամները՝...

ՀՊՏՀ ընդունելության գործընթացի մեկնարկը հուսադրող է. հարցազրույց պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի հետ

Մայիսի 25-ից սկսվել է բուհերի ընդունելության գործընթացը: Այն այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով, իրականացվում է առցանց: Թե ինչպիսի պատկեր է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մեր հարցերին ի պատասխան պարզաբանում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար...

Հայտնի են ՀՊՏՀ առկա մագիստրատուրա ընդունվածների անունները. ցուցակները՝ առցանց

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամփոփել է 2019-2020 ուսումնական տարվա համար մագիստրոսի կրթական ծրագրով ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի (վճարովի) ընդունելության արդյունքները: Հանձնաժողովի տրամադրած ցուցակները ներկայացնում ենք առցանց: Ուշադրություն. մագիստրատուրա ընդունվածները պետք է մինչև օգոստոսի 20-ը վճարեն ուսման...

Շարունակվում է ՀՊՏՀ հեռակա ուսուցման ընդունելությունը

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունման գործընթացը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է: Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը  սեպտեմբերի 20-ն է` ժամը 18.00-ն, իսկ մագիստրատուրայինը`  սեպտեմբերի 25-ը: Տեղեկացնենք,...

ՀՊՏՀ դիմորդներին. 2013-2014 ուստարվա ընդունելության դիմում-հայտերի վերջնական թիվն՝ ըստ մասնագիտությունների

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը հունիսի 1-ին ամփոփել է դիմում-հայտերի վերջնական թիվը: 2013-2014 ուստարվա ընդունելության առաջին /հիմնական/ փուլի դիմորդների թիվը կազմում է 1841: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը նշեց, որ 283 դիմում-հայտով մեր բուհում ամենամրցակցայինը ֆինանսական մասնագիտությունն...

Այսօր ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է

Այսօր ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է, (մինչև ժամը 18.00-ն ներառյալ) և այսօրվանից սկսած` ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կամփոփի 2013թ. ընդունելության դիմում -հայտերը: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց,...

Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ մի շարք հարցերի քննարկմամբ և ընդունմամբ։  Մասնավորապես ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը ներկայացրեց 2012–2013 ուստարվա ընդունելության քննության արդյունքները՝ ընդգծելով, որ ընդունող հանձնաժողովը գործել է ՀՀ...

Անցած երկու օրերին տեղի են ունեցել ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները

Հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՊՏՀ-ում տեղի են ունեցել հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննություններ «Մաթեմատիկա» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն է հանձնել 266 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնածների մեծամասնությունը չի մասնակցել միասնական քննություններին, իսկ մի մասն էլ, չբավարարվելով միասնական...

Banks.am կայքն անդրադարձել է գործատուների հետ իրականացվող ՀՊՏՀ մագիստրոսական աննախադեպ ծրագրին

Banks.am լրատվական կայքն այսօր անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելությանը: Հրապարակմանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝http://www.banks.am/am/news/newsfeed/7314/։...

Անգլերենի իմացությամբ ՀՊՏՀ դասախոսները վաղը հրավիրվում են հանդիպման

Հարգելի դասախոսներ, հիշեցնում ենք, որ վաղը՝ հունիսի 22–ին, ժամը 11–ին , ՀՊՏՀ նիստերի դահլիճում տեղի կունենա օտարերկրյա քաղաքացիների ընդունելությանը և ուսումնական գործընթացին վերաբերող խորհրդակցություն, որին հրավիրվում են մասնակցելու ՀՊՏՀ հետաքրքրված բոլոր դասախոսները, ովքեր տիրապետում են անգլերենին։ Խորհրդակցությունը...